Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.4 տոկոսով

3 րոպեի ընթերցում

Հայաստանում 2026 թվականի առաջին երկու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է եղել 7.4 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Փետրվարին այն 4.5 տոկոսով գերազանցել է հունվարի և 7.2 տոկոսով՝ 2025 թվականի փետրվարի ցուցանիշը:

Դիտարկվող ժամանակահատվածում առավել մեծ աճ է գրանցվել շինարարության ոլորտում՝ 20.5 տոկոս: Շինարարության ծավալը գնահատվում է 53 մլրդ 953.7 մլն դրամ: Փետրվարին՝ մեկամսյա կտրվածքով աճը 40.7 տոկոս է, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 21.8 տոկոս: Փետրվարին իրականացվել է 31 մլրդ 691.7 մլն դրամի շինաշխատանք:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին 17.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը՝ կազմելով 491 մլրդ 479.4 մլն դրամ: Փետրվարին՝ հունվարի համեմատ աճը 12.2, իսկ նախորդ տարվա փետրվարի՝ 23.8 տոկոս է: Ձմռան վերջին ամսին արտադրվել է 261 մլրդ 938.8 մլն դրամի արդյունաբերական արտադրանք:

Առևտրի շրջանառությունը հունվար-փետրվարին 3.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը՝ հասնելով 892 մլրդ 247.1 մլն դրամի: Փետրվարին՝ աճը հունվարի համեմատ եղել է 14.4, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 5.6 տոկոս: Փետրվարին իրականացվել է 477 մլրդ 502.6 մլն դրամի առևտուր:

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) հունվար-փետրվարին 7.2 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշը՝ կազմելով 630 մլրդ 310.5 մլն դրամ: Փետրվարին՝ հունվարի համեմատ նվազել է 1.7 տոկոսով, սակայն 7 տոկոսով գերազանցել է 2025-ի փետրվարի ցուցանիշը: Փետրվարին ծառայությունների ծավալը գնահատվում է 312 մլրդ 319 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը հունվար-փետրվարին 4.1 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Փետրվարին՝ հունվարի համեմատ աճել է 0.5, իսկ նախորդ տարվա փետրվարի՝ 4.3 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-փետրվարին 9 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Փետրվարին՝ հունվարի համեմատ աճել է 1.4, իսկ 2025-ի փետրվարի՝ 9.5 տոկոսով:

Երկրում այս տարվա հունվար-փետրվարին արտադրվել է 1 մլրդ 823.9 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 7.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Փետրվարին՝ հունվարի համեմատ արտադրությունը նվազել է 24.4, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 4.7 տոկոսով: Փետրվարին արտադրվել է 785.4 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա:

Սույն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (դեկտեմբեր՝ 970, հունվար՝ 879.5, փետրվար՝ 824.1) այն ևս ներառված չէ:

Հաշվետու ժամանակաշրջանում գյուղատնտեսության համախառն արտադրանքի և միջին ամսական անվանական աշխատավարձի ծավալի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել:

Հայերեն العربية English 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն