Ընդդիմությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացրել է միասնական թեկնածու
1 րոպեի ընթերցում
Ազգային ժողովը քննարկում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրել են Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: