Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության արդյունքներով Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 67-ը, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել Վարդանյանի թեկնածությանը: Օրենքի համաձայն՝ ՍԴ նորընտիր դատավորն ԱԺ նիստում երդվում է:

Վարդանյանը կերդվի մարտի 26-ի նիստում:

Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահը:  

Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարանում կփոխարինի Հրայր Թովմասյանին, որի լիազորությունները դադարեցվել էին՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարանը նրան մեղավոր էր ճանաչել քրեական վարույթի շրջանակներում առաջադրված մեղադրանքներում։ 

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին երկու դրվագով մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և նրան ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով։

Դատավճռի դեմ դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, իսկ պաշտպանները խնդրել էին ճանաչել Թովմասյանի անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր բողոքները և դատավճիռն անփոփոխ թողել: Այս որոշման դեմ գլխավոր դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը ներկայացրել էին վճռաբեկ բողոքներ:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարի 12-ից մտել է օրինական ուժի մեջ։

Հայերեն العربية English Español Русский

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում