Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում

1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում (ԳՐԵԿՈ)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ընտրվել եմ որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում (ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ)»,- գրել է Ջուլհակյանը։

Հայերեն العربية English Русский