Իրան

Հնդկաստանը կապի մեջ է Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ՝ Մերձավոր Արևելքի լարվածության թուլացման հարցով

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը կապի մեջ է Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ՝ Մերձավոր Արևելքի լարվածության թուլացման հարցով

Հնդկաստանը կապեր է պահպանում Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության թուլացման հարցերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մերձավոր Արևելքի իրադրության վերաբերյալ զեկույցով հանդես գալով Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատում։

«Մենք կապի մեջ ենք Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ։ Մեր նպատակն է վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Մենք նրանց հետ խոսել ենք լարվածության թուլացման և Հորմուզի նեղուցի բացման մասին», - Մոդիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա հայտնել է, որ «մշտական ​​կապ է պահպանում» Պարսից ծոցի բոլոր երկրների հետ։

«Ես երկու անգամ զրուցել եմ Արևմտյան Ասիայի երկրների մեծ մասի ղեկավարների հետ», - ընդգծել է Մոդին։

Հնդկաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկիրը «հանդես է գալիս քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների, էներգետիկայի և տրանսպորտի հետ կապված օբյեկտների վրա հարձակումների դեմ»։

«Այդ ճգնաժամի կարգավորման համար Հնդկաստանը առաջարկել է երկխոսություն։ Մեր ջանքերն ուղղված են այն բանին,  որ բոլոր կողմերին դրդենք խաղաղ որոշումների», - հավելել է վարչապետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում