Իրանում ավելի քան 30 մարդու են ձերբակալել Իսրայելի հետ կապեր ունենալու կասկածանքով

1 րոպեի ընթերցում

Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ կապեր ունենալու կասկածանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի իշխանություններին և ԶԼՄ-ներին։

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է 24 մարդու ձերբակալության մասին Իրանի արևմտյան Համադանի նահանգում գտնվող ռազմական օբյեկտների վերաբերյալ տվյալներ փոխանցելու համար, որոնցից մի քանիսը ռմբակոծության են ենթարկվել Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից։

Չորս մարդ ձերբակալվել է երկրի արևմուտքում գտնվող Լորեստանի նահանգում՝ «հակառակորդի» հետախուզության համար տեղեկատվություն հավաքելու համար։

Եվս երկուսը ձերբակալվել են Իրանի հարավարևելյան Քերմանի նահանգում՝ զենք տեղափոխելու համար։

Բացի այդ, ISNA լրատվական գործակալությունը հաղորդել է հյուսիսային Սեմնանի նահանգում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված երեք «գործակալի» ձերբակալության մասին։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով