Նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն Սիմոնյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Նոր Սահմանադրության ընդունումը պայմանավորված է բացառապես Հայաստանի շահերով և չի արվում Ադրբեջանի պահանջով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահն այդ մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով քննադատություններին, թե Հայաստանը պատրաստվում է նոր Սահմանադրություն ընդունել Ադրբեջանի պահանջով։

«Հայաստանի Սահմանադրությունը և այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են, արվում են Հայաստանի շահերի համար: Դրանք չեն արվում Ադրբեջանի շահերի համար: Դրանք արվում են Հայաստանի գոյատևման, ապագայի համար»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է պահանջել Ադրբեջանից փոխել Սահմանադրությունը՝ ԱԺ նախագահը պատասխանեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բանակցել են և խաղաղության պայմանագրի մեջ նման կետ չկա: Խաղաղության պայմանագրի մեջ բոլոր կետերը երկկողմ են:

«Նման օրակարգ չկա: Հայաստանին պետք է, որ ինքը լավ զորք ունենա: Ես այնպես եմ անում, որ Հայաստանի բանակը կարողանա լավ զինվել և կարողանա իրեն պաշտպանել: Ես չեմ մտածում, որ պետք է Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին ինչ-որ բան պարտադրեմ, որ վաղն էլ ինքը մտածի մեզ ինչ-որ բան պարտադրելու մասին: Ես մտածում եմ Հայաստանի շահերի մասին: Եվ Հայաստանի շահն ասում է, որ մենք պետք է ունենանք այն Սահմանադրությունը, որը առիթ չտա որևիցե մեկին մեզ տարածաշրջանում որպես վտանգ դիտարկել»,-նշեց Սիմոնյանը:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրերս հայտնել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում:  Գալյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք  նոր Սահմանադրության տեքստից հանվե՞լ է Անկախության հռչակագրի հղումը, ասել էր, որ դեռևս վերջնական որոշում չկա, և հարցը գտնվում է քննարկման փուլում։ Ներկայում շրջանառվող նախագծի տեքստում առհասարակ ներածություն չկա, իսկ գործող Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հղումը հենց ներածության մասում է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, քանի որ այն ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի և կախվածության մասին հռչակագիր է։ 

Հայերեն English Español Русский 中文

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ