Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանում հարվածել են գազատարի և բաշխիչ կայանի

2 րոպեի ընթերցում

Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել խողովակաշարի և գազաբաշխիչ կայանի Իրանի հարավ-արևմտյան և կենտրոնական մասերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Fars գործակալությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակման են ենթարկվել գազաբաշխիչ կայանի շենքը Սպահանում և մինչև Խորամշահր քաղաքի էլեկտրակայան ձգվող գազատարն Իրաքի հետ սահմանին։ Գնդակոծումների հետևանքով տուժածների մասին չի հաղորդվել։ Գործակալությունը հավելել է, որ նյութական վնաս է հասցվել գազի ենթակառուցվածքների օբյեկտներին և մոտակա բնակելի շենքերին։

Մարտի 21-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի մի քանի էլեկտրակայան, եթե Հորմուզի նեղուցը 48 ժամվա ընթացքում լիովին չվերաբացվի նավագնացության համար։ Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբն ի պատասխան նախազգուշացրել է, որ հարվածներ կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ էներգետիկ և տեղեկատվական ենթակառուցվածքներին, եթե Վաշինգտոնը գրոհի Իրանի էլեկտրակայանների վրա։

Մարտի 23-ին Միացյալ Նահանգների ղեկավարը կարգադրել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հնարավոր հարվածներն «արդյունավետ բանակցությունների» ֆոնին, որոնք, նրա խոսքով, վարել են Վաշինգտոնը և Թեհրանը։ Իրանում հերքում են ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարելու մասին տեղեկատվությունը։

Իրան

Իրանի խորհրդարանի խոսնակը «կեղծ լուրեր» է որակել Թրամփի հայտարարությունը բանակցությունների մասին

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով