ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իսրայելի Օվդա ավիաբազայում տեղակայել են տասներկու F-16 կործանիչներից բաղկացած լրացուցիչ էսկադրիլիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Military Air Tracking Alliance (MATA) ավիացիոն ռեսուրսի տվյալները։

Իսրայելի Օվդա ավիաբազայում արդեն գտնվում է հինգերորդ սերնդի ամերիկյան F-22 Raptor տասներկու կործանիչից բաղկացած էսկադրիլիա։

Մերձավոր Արևելքում ամերիկյան մարտավարական ավիացիայի խմբավորումը ներկայում ունի շուրջ 250 ինքնաթիռ։ Դրանց ամենախոշոր կենտրոնացումը Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ավիաբազան է, որտեղ տեղակայված են ամերիկյան մարտական ​​ինքնաթիռների, այդ թվում՝ F-35A-ի, F-15E-ի, F-16-ի և A-10-ի բազմաթիվ էսկադրիլիաներ։

Իսրայելից բացի, կործանիչները տեղակայված են նաև Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում և ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա։

Ինչպես հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ամերիկյան ռազմական ինքնաթիռները կատարել են ավելի քան 8000 մարտական ​​թռիչք։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով