Միանշանակ է, որ նման հեռանկար կարող է լինել. Միրզոյանը՝ ընդդիմադիր որոշ ուժերի ընտրվելու դեպքում նոր պատերազմի հավանականության մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմադիր որոշ ուժերի՝ իշխանության դեպքում Հայաստանն ամենաուշը 2026 թվականի սեպտեմբերին կկանգնի նոր պատերազմի առաջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը թեմային անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

Հարցին, թե որտեղի՞ց է վարչապետն այդպիսի վստահությամբ նոր պատերազմի ժամկետներ նշում և արդյոք դա շանտա՞ժ չէ, Միրզոյանը պատասխանել է.

«Ես կարծում եմ, որ ժամկետը վարչապետը պայմանական է ասել, այսինքն՝ նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց։ Իսկ որ նման հեռանկար կարող է լինել, միանշանակ է։ Ընդդիմադիր որոշ շրջանակների գաղափարախոսությունն այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք։ Ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ, եթե իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ։ Եվ հաշվի առնելով, թե հիմա խնդիրներն այս օրերին երկրները ինչ մեթոդաբանության են  փորձում լուծել՝ շատ մեծ հավանականությամբ Հայաստանն անմիջապես կկանգնի պատերազմի առաջ։ Մենք ասում ենք, որ մեր երկրին պետք է խաղաղություն։Այլ պայմաններում, մեր խորը համոզմամբ, Հայաստանի ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ Հայաստանի՝ որպես անկախ պետության գոյությունը ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։ Խաղաղությունը  մեր առաջարկն է քաղաքացիներին և կա զուգահեռ առաջարկը՝ «չէ, մեզ այս Հայաստանն ընդհանրապես պետք չէ, մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետք է եսիմ ինչ Հայաստան»։ Հիմա, ես մեր առաջարկում  շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ։ Ոչ, չեմ տեսնում, ինչո՞ւ ենք ասում, լավ ենք անում, դա մեր առաջարկն է Հայաստանի քաղաքացիներին»,- նշել է Միրզոյանը

Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀ գործող իշխանությունը պատերազմ է բերել ժողովրդի գլխին՝ Արարատ Միրզոյանն ասել է, որ իրենց իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը եղել է 30-ից ավելի տարիների սխալ քաղաքականության հետևանք։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար, «Տաշիր» ընկերությունների հիմնադիր և նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի  իշխանության գալու դեպքում Հայաստանը շատ կարճ ժամանակ անց կկանգի նոր պատերազմի առաջ։

Հայերեն English فارسی Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում