Միրզոյանը մանրամասներ է հայտնել ադրբեջանական կողմի հետ վերջին փակ հանդիպումից

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ պահանջ չի ներկայացնում, պարզապես տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դրանում առկա ձևակերպումների առկայության դեպքում Բաքուն վերջնական չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։

Միրզոյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ վերջին փակ հանդիպմանը Բաքվի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոփոխության ենթարկելու վերաբերյալ պահանջ չի հնչել։

«Երբ մենք ասում ենք, որ մեր Սահմանադրությունը չենք կարող քննարկել ձեզ հետ, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է և բանակցությունների թեմա չէ, նրանք ասում են «շատ լավ, դա ձեր ներքին գործն է, մենք չենք բանակցում դրա շուրջ, պարզապես տեղեկացնում ենք, որ քանի դեռ ձեր Սահմանադրությունն  այս ձևակերպումներն ունի, մենք չենք պատրաստվում վերջնական ստորագրել խաղաղության համաձայնագիրը»։ Մենք սա ընդունում ենք ի գիտություն և ասում ենք լավ, ափսոս, քանի որ մենք էլ շատ այլ խնդիրներ կարող ենք տեսնել և դրա լավագույն լուծումը խաղաղության համաձայնագրի տեքստի ստորագրումն ու վավերացումն է, որը վերջ կդնի բոլոր տարընթերցումներին»,-մանրամասնեց ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանը հավելեց, որ այս հարցում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները բաժանվում են իրարից և չեն համընկնում։

Ադրբեջանը շարունակում է շրջանառել կեղծ թեզը, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը որպես նախապայման է ներկայացրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բազմիցս հերքել են Ադրբեջանից հնչող մեղադրանքները՝ հայտարարելով, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։ Նրանք նաև բազմիցս հայտարարել են, որ դա քննարկման ենթակա չէ, և այդ հարցը ՀՀ ներքին գործերի տիրությում է։

Հայերեն English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ