ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները նոր հանդիպում են անցկացրել

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները մարտի 21-ին և 22-ին Ֆլորիդայում բանակցությունների հերթական փուլն են անցկացրել: Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է առաջընթացի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում:

Ումերովի խոսքով՝ ամերիկյան պատվիրակության հետ քննարկվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և ռուսական կողմի հետ ռազմագերիների փոխանակումը: Նա նշել է, որ դիրքորոշումների համաձայնեցման հարցում կա առաջընթաց:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ հայտնել էր ուկրաինական կողմի հետ կառուցողական բանակցությունների մասին:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին Telegram-ում հայտնել է, որ կան Մոսկվայի հետ ռազմագերիների փոխանակումը շարունակելու վերաբերյալ ազդանշաններ: Նրա խոսքով՝ հասկանալի է, որ ամերիկյան կողմի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Իրանի շուրջ իրավիճակի վրա, սակայն նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը պետք է ավարտել:

Միևնույն ժամանակ Մոսկվայի և Կիևի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է տարբեր մարզերում ուկրաինական գրեթե 250 անօդաչու խոցելու մասին: Կան վիրավորներ: Երկրի մի քանի օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները:

Ուկրաինան իր հերթին հայտնել է ռուսական հարվածների մասին: Դնեպրոպետրովսկում կա 2 զոհ:

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում