Իսրայելը և Իրանը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) սկսել է լայնածավալ հարվածների շարք Թեհրանում ենթակառուցվածքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտարարություն է տարածել ԻՊԲ մամուլի ծառայությունը։

ԻՊԲ-ն մեկ այլ հաղորդագրության մեջ նշել է Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման մասին։

Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին:

«Հակամարտության սկզբից ի վեր Իրանի հարձակումների 75-րդ ալիքը թիրախավորել է Իսրայելի տարբեր շրջաններում իսրայելցի զինվորների տեղակայման և ապաստարանների նոր վայրերը», - ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, ԻՀՊԿ-ն պնդում է, որ բալիստիկ հրթիռներով հարվածների է ենթարկվել «Արքայազն Սուլթան» ավիաբազան, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի Ալ Խարջ քաղաքի մերձակայքում։ Վնասների մասին տեղեկատություն չկա:

Հրթիռներ և անօդաչուներ որսալու մասին են հայտարարել նաև Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով