Հայաստան

Փաշինյանը ԼՂ-ից բռնի տեղահանված կնոջը հրավիրում է Կառավարություն՝ նրանից պաշտոնապես ներողություն խնդրելու

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը ԼՂ-ից բռնի տեղահանված կնոջը հրավիրում է Կառավարություն՝ նրանից պաշտոնապես ներողություն խնդրելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված կնոջը, որի հետ մարտի 22-ին մետրոյում սուր խոսակցություն էր ունեցել, հրավիրել է Կառավարություն՝ ուղիղ եթերում նրանից պաշտոնապես ներողություն խնդրելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։

Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երեւանի մետրոպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։ 

Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում։

Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Փաշինյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում