Իրանը հայտարարել է Բեն Գուրիոն օդանավակայանի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մասին
1 րոպեի ընթերցում

Իրանն անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վառելիքի բաքերին և ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։
«Այսօր առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Բեն Գուրիոն օդանավակայանում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին, վառելիքի բաքերին և հակառակորդի կործանիչների լիցքավորման կետերին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Կարդացեք հոդվածը` Русский