Մերձավոր Արևելք

Հութիները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին

1 րոպեի ընթերցում

Հութիները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին

Հութիներն անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Saudi Aramco նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի Ջիզանի նահանգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է եմենական SABA լրատվական հարթակը։

«Զինված ուժերը հարված է հասցրել Ջիզանի Aramco նավթավերամշակման գործարանին», - գրում է գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրի։

Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ Ջիզանում Aramco նավթավերամշակման գործարանը գրոհի է ենթարկվել մի քանի անօդաչու թռչող սարքով։

Ջիզանը գտնվում է Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում՝ Կարմիր ծովի ափին, Եմենի հետ սահմանի մոտ։ Այդ տարածաշրջանը կարևոր է Եմենի սահմանին մոտ լինելու և նավթային ու նավահանգստային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Saudi Aramco-ի օբյեկտների առկայության պատճառով։

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի և Իրանի աջակցությունը վայելող հութիների միջև հակամարտությունը։ 2026 թվականի ամռանը երկրում իրավիճակը կրկին սրվել է։ Հութիները մի շարք հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիային և նրա հետ կապված նավերին՝ դա բացատրելով թագավորության կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում