Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ
1 րոպեի ընթերցում

Սիրիայի իշխանությունները կամավոր կերպով Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) թույլատրել են մուտք գործել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր էլ-Զոր նահանգում գտնվող միջուկային օբյեկտ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Սիրիան ավելի քան 18 տարի անց՝ իր նախաձեռնությամբ և ինքնիշխան որոշմամբ, մուտքի իրավունք է ստացել Դեյր էլ-Զորի տարածք», - ասել է արտգործնախարարը։