Զոհվել է ԻՀՊԿ խոսնակ Ալի Մոհամադ Նայինին. Tasnim

2 րոպեի ընթերցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կորպուսի խոսնակ գեներալ Ալի Մոհամադ Նայինին զոհվել է մարտի 20-ի լուսաբացին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

68-ամյա խոսնակը Քաշան քաղաքից էր։ Նա խոսնակի պաշտոնում նշանակվել է 2024 թվականին։

Նայինիի զոհվելու վերաբերյալ հաղորդագրություններից կարճ ժամանակ առաջ հրապարակվել է նրա հայտարարությունն այն մասին, որ Իրանը նույնիսկ պատերազմի ժամանակ հրթիռներ արտադրելու կարողություն ունի՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին։

Իրան

Իրանում առաջվա պես հրթիռներ են արտադրում. ԻՀՊԿ

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած հարձակումների հետևանքով զոհվել են Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար Մոհամմադ Պակպուրը, Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, Իրանի «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին, ինչպես նաև ԻՀՊԿ-ի և բանակի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ ու հետախուզության պաշտոնյաներ։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն