Իրան

Իրանում առաջվա պես հրթիռներ են արտադրում. ԻՀՊԿ

1 րոպեի ընթերցում

Իրանում առաջվա պես հրթիռներ են արտադրում. ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարում է, որ երկրում շարունակում են հրթիռների արտադրությունը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։

«Մեր հրթիռային արդյունաբերությունն արժանի է ամենաբարձր գնահատականների.... Այս հարցում մտահոգություն չկա, քանի որ նույնիսկ պատերազմի պայմաններում մենք շարունակում ենք հրթիռներ արտադրել», - հայտարարել է ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ Ալի Մոհամադ Նայինին։

Մարտի 19-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով այլևս չի կարող հրթիռներ արտադրել կամ ուրան հարստացնել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում