Իսրայելը շարունակում է հարձակումները Լիբանանի վրա․ զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում մի շարք բնակավայրերի՝ մարդկային կորուստներ ու նյութական վնասներ պատճառելով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

«Իսրայելի կործանիչները լուսաբացին հարվածներ են հասցրել՝ թիրախավորելով Նաբատիե շրջանի բնակավայրերը, Տիր և Բինթ Ջբեյլ շրջանները», - հայտնել է գործակալությունը՝ հավելելով, որ իսրայելական ուժերը հարվածել են երկրի հարավում գտնվող ևս հինգ բնակավայրի:

Վերջին երկու օրվա ընթացքում Իսրայելն ավիահարվածներով թիրախավորել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, արևելքում գտնվող Բաալբեքը և հարավում գտնվող Սիդոնը:

«Հեզբոլլահ» շարժումը, որը սկսել է Իսրայելին հարվածներ հասցնել ի պատասխան Իրանի վրա գրոհների, հայտարարել է, որ հրետանային արկերով թիրախավորել է Տայբե քաղաքի մոտակայքում իսրայելցի զինվորների հավաքատեղին։ Բացի այդ, հրետանային արկերով թիրախավորվել են նրանց տրանսպորտային միջոցները։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ի վեր Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 1001 մարդ, այդ թվում՝ 79 կին, 118 երեխա և 40 առողջապահական ոլորտի աշխատակից: Վիրավորների թիվը հասել է 2584-ի:

Մարտի 19-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման գրեթե երեք շաբաթվա ընթացքում Իրանում զոհվել է առնվազն 1444, վիրավորվել՝ 18 551 մարդ։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով