Մերձավոր Արևելք

Եվրահանձնաժողովը չի պլանավորում վերանայել ռուսական հեղուկացված բնական գազից հրաժարվելու ժամկետները

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը չի պլանավորում վերանայել ռուսական հեղուկացված բնական գազից հրաժարվելու ժամկետները

Եվրահանձնաժողովը սահմանել է ռուսական հեղուկացված բնական գազից (ՀԲԳ) աստիճանաբար հրաժարվելու ժամկետներ և չի պլանավորում դրանք վերանայել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրան հարց են ուղղել՝ արդյոք հաշվի առնելով Մերձավոր Արևելքի իրադարձությունները՝ ԵՄ-ում կարող են բացառել ռուսական ՀԲԳ-ից լիովին հրաժարվելու ժամկետները վերանայելու հնարավորությունը։

«Մենք ունենք նպատակներ և հավատարիմ ենք մնում մեր նպատակներին», - ասել է նա Բրյուսելում լրագրողների հետ զրույցում։

Մարտի 18-ին ուժի մեջ է մտել Եվրամիություն ռուսական գազի ներմուծման փուլային արգելքը՝ մի շարք բացառություններով. արգելվում է ներմուծումը հեղուկացված բնական գազի և խողովակաշարային գազի մատակարարման կարճաժամկետ կամ երկարաժամկետ պայմանագրերով, որոնք կնքվել կամ փոփոխվել են 2025 թ. հունիսի 17-ից հետո։

Այս տարվա ապրիլի 25-ից կարգելվի կարճաժամկետ (մինչև մեկ տարի) չփոփոխված պայմանագրերով ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը, իսկ հունիսի 17-ից՝ կարճաժամկետ չփոփոխված պայմանագրերով խողովակաշարային գազի ներմուծումը։

2027 թվականին ուժի մեջ կմտնի Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծման լիակատար արգելքը, իսկ 2027 թ. սեպտեմբերի 30-ից՝ խողովակաշարային գազի մատակարարման լիակատար արգելքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում