ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 90 միլիարդ դոլար վարկը՝ չնայած Հունգարիայի կողմից արգելափակմանը. ֆոն դեր Լայեն

3 րոպեի ընթերցում

2026-2027 թվականների համար Կիևին 90 միլիարդ եվրո պատերազմական վարկի տրամադրումն արգելափակված է մնում Հունգարիայի դիրքորոշման պատճառով, սակայն ԵՄ-ն խոստանում է «այսպես թե այնպես» հատկացնել այդ գումարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա  հիշեցրել է, որ Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշումը կայացվել է 2025 թ. դեկտեմբերին, և առաջ է քաշվել մեկ պայման, որ երեք երկիր (Հունգարիան, Սլովակիան, Չեխիան) չի մասնակցի վարկի տրամադրմանը։

«Այդ պայմանը բավարարվել է։ Այնպես որ, թույլ տվեք պարզաբանել՝ այդ գումարը մնում է արգելափակված, քանի որ ղեկավարներից մեկը չի պահում իր խոստումը։ Բայց թույլ տվեք կրկնել այն, ինչ արդեն ասել եմ Կիևում՝ մենք դա այսպես թե այնպես կհատկացնենք», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը, որի ելույթի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին այս թեմայի շուրջ ասել է, որ երբ պետությունների ղեկավարներն ինչ-որ համաձայնության են գալիս, ապա դա պետք է հարգել։

«Ինձ համար Պլան Բ գոյություն չունի, որովհետև Պլան Ա-ն պետք է հարգվի։ Դրանից կախված է Խորհրդի հուսալիությունը», - ասել է Մակրոնը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր հերթին հայտարարել է, որ Հունգարիայի քայլը զայրացրել է ԵՄ ղեկավարներին։ Նա ասել է, որ այս ամենը «խորը հետք կթողնի»։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իրավաբանական տեսանկյունից լիովին իրավունք ունի արգելափակելու Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։ Հունգարիան բազմիցս հայտարարել է, որ չի հաստատի 90 միլիարդ վարկի տրամադրումը Կիևին, ինչպես նաև կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը, քանի դեռ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները չեն վերսկսվել։ Ուկրաինան հայտնել է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների հետևանքով։

Եվրոպա

Հունգարիան օրինականորեն է արգելափակել ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի վարկն Ուկրաինայի համար. Օրբան

Հայերեն Русский

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը