Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Անկախության հռչակագրի խնդիրը և Սահմանադրության խնդիրը Հայաստանի ներքին խնդիրն է, Հայաստանը դա որևէ արտաքին ուժի հետ չի քննարկել և չի քննարկելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու, Սահմանադրության ներածությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու վերաբերյալ հարցին:   

«Անկախության հռչակագրի խնդիրը և մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար: Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է, արդյունքում կախվածության հռչակագիր է»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ այդ միջավայրում հնարավոր է ապրել միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով: Իսկ արտաքին օգնություն ակնկալելը դնելու է շարունակաբար ահագնացող կախվածության մեջ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալվում է:

«Եվ, հետևաբար, Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է: Սահմանադրությունն ու այս խոսակցությունը մեզ է պետք, դա մեր ներքին օրակարգի հարց է: Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու: Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ»,-ընդգծեց վարչապետը:

ՀՀ արդարադատության նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստի նախագիծն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում:  

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Հայաստանի անկախության հռչակագրին։ 

Հայերեն العربية English Español فارسی ქართული

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին