Արաղչին քննադատել է Մակրոնին Իրանի կողմից Կատարի թիրախավորման վերաբերյալ մեկնաբանությունների համար

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Թեհրանի կողմից Կատարի վրա հարձակման վերաբերյալ նրա մեկնաբանությունների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակրոնն X հարթակի իր էջում գրել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ Կատարի գազի արտադրության օբյեկտներին Իրանի հարվածների վերաբերյալ։

«Մեր ընդհանուր շահերից է բխում անհապաղ մորատորիում սահմանել քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկայի և ջրամատակարարման օբյեկտների դեմ հարվածները», - գրել է Մակրոնը՝ հավելելով, որ քաղաքացիական բնակչությունը և նրանց առաջնահերթ կարիքները պետք է պաշտպանված լինեն ռազմական էսկալացիայից։

Աբբաս Արաղչին Մակրոնի մեկնաբանություններն անվանել է «տխուր»։

«Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ։ Նա չդատապարտեց Իսրայելին, երբ նրանք պայթեցրին Թեհրանի վառելիքի պահեստը՝ միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսինների ազդեցության։ Նրա ներկայիս «մտահոգությունը» չհաջորդեց Իսրայելի կողմից մեր գազային օբյեկտների վրա հարձակմանը։ Այն հաջորդեց մեր պատասխանին», - գրել է Արաղչին X-ում։

Մարտի 18-ին թիրախավորվել է Իրանի «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրը։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռներով թիրախավորել է Կատարի հեղուկացված բնական գազի կարևոր օբյեկտները՝ մեծ վնաս պատճառելով։ Կատարն Իրանի դեսպանատան աշխատակիցներից մի քանիսին արտաքսել է երկրից։ Այս հարվածների ֆոնին էներգակիրների շուկայում գները կրկին աճել են։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն այլևս հարվածներ չի հասցնի Իրանի «Հարավային Պարս» գազի խոշոր հանքավայրին, բայց եթե Իրանը կրկին գրոհի Կատարի վրա, ապա ԱՄՆ-ն կարձագանքի և հարքավայրն ամբողջությամբ կպայթեցնի։

Իրան

Թրամփը սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարս» գազի հանքավայրը, եթե Իրանը կրկին հարվածի Կատարին

Հայերեն Русский

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը