Իրան

Իրանում մահապատժի են ենթարկել հունվարյան բողոքի ցույցերի երեք մասնակցի՝ ոստիկանների սպանության համար

1 րոպեի ընթերցում

Իրանում մահապատժի են ենթարկել հունվարյան բողոքի ցույցերի երեք մասնակցի՝ ոստիկանների սպանության համար

Իրանում մահապատժի են ենթարկել հունվարյան բողոքի ցույցերի երեք մասնակցի, որոնք մեղադրվում էին երկու ոստիկանների սպանության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ մեղադրյալները խոստովանել են իրենց կողմից երկու իրավապահի սպանությունը հակակառավարական ցույցերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել հունվարի 7-ին Ղոմի նահանգում: Նրանց նաև մեղադրել են «Իսրայելի և Միացյալ Նահանգների օգտին գործունեության մեջ»։ Գործակալությունն այս առնչությամբ մանրամասներ չի հաղորդել:

Իրանում խռովություններ էին սկսվել 2025 թ․ դեկտեմբերի 29-ին մեկնարկած բողոքի ցույցերից հետո, որոնց պատճառն  իրանական ռիալի կտրուկ անկում  էր։ Ակցիաները տարածվել էին խոշոր քաղաքների մեծ մասում: Ըստ պաշտոնական տվյալների՝ ցույցերի ընթացքում սպանվել է ավելի քան 3100 ցուցարար։ Իշխանությունները հայտնել են իրավապահ մարմինների մոտ 40 աշխատակցի մահվան մասին: Հունվարի 8-ից, ըստ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարաության, ցուցարարների շարքերում սկսել են գործել զինված ահաբեկիչներ: Իրանի իշխանություններն անկարգությունների կազմակերպման համար մեղադրել են Իսրայելին և Միացյալ Նահանգներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում