Թրամփը սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարս» գազի հանքավայրը, եթե Իրանը կրկին հարվածի Կատարին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն այլևս հարվածներ չի հասցնի Իրանի «Հարավային Պարս» գազի խոշոր հանքավայրին, բայց եթե Իրանը կրկին գրոհի Կատարի վրա, ապա ԱՄՆ-ն կարձագանքի և հարքավայրն ամբողջությամբ կպայթեցնի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում։

Նրա խոսքով՝ Իսրայելը հարվածել էր «Հարավային Պարս»-ին «զայրույթից դրդված», և ԱՄՆ-ն այդ հարվածի մասին տեղյակ չէր։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Կատարը որևէ կերպ ներգրավված չէր այդ հարձակման մեջ և անարդարացիորեն է հարվածի ենթարկվել Իրանի կողմից։

«Իսրայելն այլևս հարձակումներ չի իրականացնի այս չափազանց կարևոր և արժեքավոր «Հարավային Պարս» հանքավայրի վրա, եթե Իրանն անխոհեմաբար չորոշի հարձակվել տվյալ դեպքում շատ անմեղ Կատարի վրա։ Այդ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելի օգնությամբ կամ համաձայնությամբ կամ առանց դրա, զանգվածաբար կպայթեցնի «Հարավային Պարս» գազի  հանքավայրն ամբողջությամբ այնպիսի ուժով և հզորությամբ, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա հավելել է, որ չի ցանկանում լիազորել նման մակարդակի ավերածություններ, քանի որ դա երկարաժամկետ հետևանքներ կունենա Իրանի համար։

Թրամփի գրառումից առաջ Իրանը հրթիռներով թիրախավորել էր Կատարի հեղուկացված բնական գազի կարևոր օբյեկտները՝ մեծ վնաս պատճառելով։ Կատարն Իրանի դեսպանատան աշխատակիցներից մի քանիսին արտաքսել է երկրից։ Այս հարվածների ֆոնին էներգակիրների շուկայում գները կրկին աճել են։

Մարտի 18-ին թիրախավորվել է Իրանի «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրը։ Հարվածներն այս հանքավայրին, որն Իրանը Պարսից ծոցում կիսում է Կատարի հետ, կարող են խաթարել Իսլամական Հանրապետության էլեկտրամատակարարումը։ Ըստ Էլեկտրաէներգիայի միջազգային գործակալության՝ Իրանի էլեկտրաէներգիայի շուրջ 80%-ն արտադրվում է բնական գազից։

Իրան

Կատարը հայտարարել է, որ իրանական հրթիռները մեծ վնաս են հասցրել հեղուկացված բնական գազի օբյեկտներին

Հայերեն English Русский

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում