Իրան

Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ  խորտակելու մասին

Ամերիկացի զինվորականները շուրջ 7800 թիրախ են խոցել և 120 նավ խորտակել Իրանի հետ շարունակվող հակամարտության 18 օրվա ընթացքում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը:

«Այսօր այդ գործողության 18-րդ օրն է ... այս պահին մենք խոցել ենք ավելի քան 7800 թիրախ, ավելի քան 120 իրանական ռազմանավ հանգչում է օվկիանոսի հատակին», - ասել է նա:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում