Վրաստան

Նիկոլ Փաշինյանն Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ցավակցական հեռագրում ասված է․

«Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան մասին:

Գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլյա Երկրորդի կյանքը և ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության և ազգերի միջև բարեկամության վեհ արժեքները: Նրա անմոռանալի ներդրումը հոգևոր կյանքի զարգացման, հասարակության համախմբման և պետականության ամրապնդման գործում հավերժ կմնա բոլորի հիշողություններում:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում