Մերձավոր Արևելք

Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել

1 րոպեի ընթերցում

Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել

Լիբանանում գործող արմատական «Հեզբոլլահ» շարժման հետ առնչություն ունեցող Al Manar հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Բեյրութի կենտրոնում Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով սպանվել է իր քաղաքական ծրագրերի տնօրենը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Հեռուստաալիքի քաղաքական ծրագրերի տնօրեն Մոհամմադ Շերիի հետ սպանվել է նաև նրա կինը։ Երեխաներն ու թոռները վիրավորվել են և հոսպիտալացվել։

Շերին հայտնի լրագրող էր Լիբանանում և երկար տարիներ եղել է հեռուստաընկերության հաղորդավար։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններից անմիջապես հետո Լիբանանում գործող իրանամետ արմատական «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ հասցրեց իսրայելական կողմին։ Դրան հաջորդեցին Իսրայելի կողմից ռազմական գործողությունները Լիբանանի նկատմամբ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի դեմ նոր մարտերի սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածներից զոհվել է ավելի քան 880 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2100-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում