Մերձավոր Արևելք

Իսրայելում մեկ օրում 192 մարդ է հոսպիտալացվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելում մեկ օրում 192 մարդ է հոսպիտալացվել

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարձակումների հետևանքով երկրում տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել 192 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, նրանցից չորսը միջին ծանրության վիրավոր են, մեծ մասն ունեն թեթև վնասվածքներ։

X-ում արված գրառման մեջ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պատերազմի սկսվելուց ի վեր տարբեր վնասվածքներով հիվանդանոցներ է ընդունվել 3727 մարդ։

Իրանական հարվածների հետևանքով մարտի 18-ին Թել Ավիվում երկու մարդ մահացել է։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են նաև Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում