Լիբանանում իսրայելական հարձակումներից նոր զոհեր են գրանցվել

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը մարտի 18-ին թիրախավորել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի ալ-Բարուշա շրջանը, որի հետևանքով կան նոր զոհեր ու վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

 «Մայրաքաղաք Բեյրութի վրա Իսրայելի կողմից իրականացված երկու հարձակումների հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 6 և վիրավորվել՝ 24 քաղաքացի»,- ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

3 մարդ զոհվել է Կեննարիթ բնակավայրում իսրայելական ուժերի հարվածի հետևանքով։

Լիբանանի առողջապահության նախարարության մեկ այլ հայտարարության մեջ ասվում է, որ «Բաալբեք շրջանի վրա իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 4 քաղաքացի, ևս 7-ը վիրավորվել է»։

Լիբանանում գործող արմատական, իրանամետ «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ լուսաբացին հրթիռային հարվածներով թիրախավորել է իսրայելցի զինվորների հավաքատեղիները սահմանային մի քանի շրջաններում։

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի դեմ նոր մարտերի սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածներից զոհվել է առնվազն 886 մարդ, այդ թվում՝ 67 կին և 111 երեխա, վիրավորվել է ևս 2141 մարդ։

Հայերեն English Español Русский

«Արևմտյան Ադրբեջան» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար. Փաշինյան

Արաղչին դրական է գնահատել Չինաստանում կայացած բանակցությունները

Առողջապահության ոլորտի պատասխանատուները՝ նախարարի գլխավորությամբ, պատվաստվել են սեզոնայի գրիպի դեմ

Փաշինյանը խաղաղության հասնելու համար օգտակար չի համարում մեխանիկական փոխադարձության սկզբունքը

Մանկապարտեզի նորոգում, ասֆալտապատում, գազիֆիկացիա. գործադիրը 1 մլրդ 110 մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար

Ալեն Սիմոնյանն ու Էդմոնդո Չիրիելլին քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

NASA-ն Լուսնի վրա Հռոմի Կոլիզեյից ավելի մեծ նոր խառնարան է հայտնաբերել

Փաշինյանը պրիմիտիվ է համարում Հայաստանի անվտանգության՝ ՀԱՊԿ-ի շուրջ կառուցված բանաձևը

ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հրադադար հաստատել Գազայում