Երևանում որևէ մարդ չպետք է դուրս մնա ուշադրությունից ու աջակցությունից և իրեն միայնակ զգա. Տիգրան Ավինյան

3 րոպեի ընթերցում

Սոցիալական աշխատանքի միջազգային օրը Երևանի քաղաքապետարանում նշվել է «Սոցիալական աշխատանքը որպես համատեղ հանձնառություն» թեմայով պանելային քննարկմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի համար սոցիալական պաշտպանությունը եղել և մնում է առաջնահերթություն։ Հետևողական աշխատանքներ են տարվում սոցիալական աջակցության ծրագրերն ընդլայնելու և ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարեցներին, երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին։

«Սոցիալական աշխատանքն ամեն օր դրսևորվում է մարդկանց կյանքի շատ կոնկրետ իրավիճակներում։ Դա այն աջակցությունն է, որը հաճախ վճռորոշ է լինում՝ մարդուն դժվար փուլում օգնելու, նրան ուժ տալու և առաջ շարժվելու հնարավորություն ստեղծելու համար։ Այսօր աշխարհում սոցիալական մարտահրավերները բազմաթիվ են՝ աղքատություն, անհավասարություն, տարբեր խոցելի խմբերի խնդիրներ։ Բայց հենց այս ոլորտում է առավել կարևոր դառնում մարդկային վերաբերմունքն ու պատասխանատվությունը։ Երևանում որևէ մարդ չպետք է դուրս մնա ուշադրությունից և աջակցությունից և իրեն միայնակ զգա։ Այս աշխատանքում կարևոր դեր ունի նաև համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Ձեր փորձը և աջակցությունը մեզ օգնում են ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը և հասնել ավելի շոշափելի արդյունքների։ Բայց այս համակարգի ամենակարևոր մասը մարդիկ են։ Մարդիկ, ովքեր ամեն օր աշխատում են այս ոլորտում՝ մեծ ազդեցություն ունենալով բազմաթիվ այլ մարդկանց կյանքերի վրա։ Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել բոլոր սոցիալական աշխատողներին՝ իրենց նվիրումի, համբերության և մարդկային վերաբերմունքի համար։ Վստահ եմ, որ միասին շարունակելու ենք զարգացնել սոցիալական պաշտպանության համակարգը՝ դարձնելով Երևանն ավելի հոգատար և ավելի մարդակենտրոն»,- նշել է քաղաքապետը։

Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվա առթիվ, Երևան համայնքի սոցիալական ոլորտի զարգացման գործընթացում ունեցած մեծ ներդրման համար Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Պանելային քննարկումների շրջանակում մասնագետներն ու ոլորտի ներկայացուցիչները քննարկել են սոցիալական աշխատանքի դերն ու զարգացման հնարավորությունները։ 

Հայերեն العربية Español

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան