Չինաստանը հումանիտար օգնություն է առաջարկել Իրանին, Հորդանանին, Լիբանանին և Իրաքին

1 րոպեի ընթերցում

Չինաստանն արտակարգ մարդասիրական օգնություն է առաջարկում Իրանին, Հորդանանին, Լիբանանին և Իրաքին՝ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Շարունակվող հակամարտությունը լուրջ մարդասիրական աղետ է առաջացրել տարածաշրջանի երկրների ժողովուրդների, այդ թվում՝ Իրանի ժողովրդի համար», - հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։

Նա չի մանրամասնել օգնության չափը կամ բնույթը։

Չինաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ կտրամադրի 200 000 դոլար՝ Իրանի տարրական դպրոցի հրթիռակոծության հետևանքով զոհված աշակերտների ծնողներին աջակցելու համար։ Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Մինաբ քաղաքի օրիորդաց դպրոցում շուրջ 170 երեխա էր զոհվել։

Հայերեն Русский

Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Միրզոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Էդգար Առաքելյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը