Սևանում աղբի տեսակավորումն արդեն դառնում է հիմնավորված մշակույթ

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում արդեն 7 ամիս աղբահանությունն իրականացվում է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի կողմից, միաժամանակ էլ աղբի տեսակավորումը դառնում է հիմնավորված մշակույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի բոլոր բնակավայրերում տեղադրվել են նոր թափոնամաններ, աղբահանությունն իրականացվում է սահմանված գրաֆիկի համաձայն:

Աղբահանության ծառայությունները մատուցվում են ժամանակին և որակյալ, ինչը ենթադրում է նաև բնակիչների պատասխանատու վերաբերմունք՝ սկսած աղբ թափելու մշակույթից մինչև վարձավճարների ժամանակին վճարումը:

Աղբահանությունից անցում է կատարվում թափոնների կառավարման, որի մասնակիցն ու հասցեատերը դառնում են Սևան քաղաքի բոլոր բնակիչներն ու տնտեսվարողները:

«Սևան քաղաքի մի շարք առանձնատների բակային տարածքներում, քաղաքի փողոցներում, բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում, ուսումնական և արտադպրոցական հաստատությունների հարակից հատվածներում ավելացել են նաև կապույտ և կանաչ թափոնամանները, որոնք հուշում են, որ սևանցիներն օգոստոսից տեսակավորում են թափոնները:

Սևան քաղաքում սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը կյանքի է կոչվել Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի կողմից, և իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։

Շուրջ 300 հազար եվրոյին համարժեք դրամի աջակցության շրջանակում Սևանին նվիրաբերվել է եվրոպական արտադրության 1680 թափոնաման և մեկ թափոնատար մեքենա։

Տեսակավորված աղբը սանիտարական աղբավայր է տեղափոխվում «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի միջոցով, որին համայնքը արտապատվիրակել է տեսակավորված աղբի հավաքման և տեղափոխման ողջ գործընթացը:

Սևանում ձևավորվում է նոր մշակույթ աղբահանության ոլորտում, ու անչափ կարևոր է յուրաքանչյուրիս վերաբերմունքն ու մոտեցումը նոր մշակույթի որդեգրման ճանապարհին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ