Հայտնի են «Դպրոցականների բասկետբոլի լիգայի» Գեղարքունիքի մարզային փուլի իրավունք նվաճած թիմերը

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ավարտվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները, որոնց արդյունքում հայտնի են դարձել մարզային փուլի մասնակցության իրավունք ձեռք բերած թիմերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլին հայտագրվել էր հանրակրթական 54 դպրոցի 77 թիմ։

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են 2 տարիքային խմբով, 1-ին տարիքային խմբում ընդգրկվել են 5-6-րդ, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ 7-9-րդ դասարանների աշակերտները։ Խաղի ընթացքում դաշտում միաժամանակ գտնվել է 3 տղա, 2 աղջիկ կամ 2 տղա, 3 աղջիկ։ Յուրաքանչյուր խաղին թիմի կազմում հայտագրվել է 9 աշակերտ։

Կայացած համայնքային փուլի մրցումների արդյունքում Մարտունի համայնքում 1-ին տարիքային խմբում մարզային փուլի մասնակցության իրավունք է ստացել Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ  2 հիմնական դպրոցի թիմը։

Ճամբարակ համայնքում  1-ին տարիքային խմբում  մարզային փուլի մասնակցության իրավունք է ստացել Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Վահանի միջնակարգ դպրոցի թիմը։

Սևան համայնքից երկու տարիքային խմբի մրցումներում ուժեղագույնը ճանաչվել են Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմերը։  

Վարդենիսից երկու տարիքային խմբերում էլ ուժեղագույնը Վարդենիսի Էդ. Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի թիմերն են:

Գավառ համայնքում 1-ին տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տարիքային խմբում՝ Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ  3 հիմնական դպրոցի թիմը:

Մարզական խաղերի կանոնակարգի համաձայն՝ համայնքային փուլում առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը իրենց ուժերը կչափեն մարզային փուլի մրցումներում։

Մարզային փուլի խաղերը կկայանան 2026 թվականի մարտի վերջին օրերին։

Մարզային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղ գրաված թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի մարզական խաղերի եզրափակիչ փուլում, որը կանցկացվի ապրիլի 12-18-ը Երևան քաղաքում:

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ