1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նա բուժզննում է անցել, որը հաստատել է վնասվածքը:
37-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Ինտեր»-«Ատալանտա» խաղի ժամանակ:
Մխիթարյանը շարքից դուրս է մնացել մինչև միջազգային ընդմիջման ավարտ և կարող է բաց թողնել «Ֆիորենտինա»-ի դեմ «Սերիա Ա»-ի 30-րդ տուրի հանդիպումը: