Խնայողությունից զեղծարարություն․ մեկնարկել է «Փողի միջազգային շաբաթ» իրազեկման արշավը

4 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկել է  «Փողի միջազգային շաբաթ» (Global Money Week-GMW2026) իրազեկման արշավը, որն անցկացվելու է մինչև մարտի 22-ը։ «Փողի միջազգային շաբաթ» նախաձեռնությանը Հայաստանը մասնակցում է 2014 թվականից, ազգային կոորդինատորը ՀՀ կենտրոնական բանկն է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման և ներառման բաժնի պետ Արաքս Մանուչարյանը նշեց, որ շաբաթվա ընթացքում բավական ակտիվ իրազեկման ծրագիր է սպասվում։ Լինելու են ինչպես մարզային այցելություններ, հանդիպումներ, այնպես էլ մրցույթներ։

«Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, անձնական ֆինանսների գծով փորձագետները հանդիպումներ կկազմակերպեն հանրապետության 6 քաղաքի երիտասարդական կենտրոններում, մասնավորապես Արմավիրում, Էջմիածնում, Հրազդանում, Գավառում, Արթիկում, Գյումրիում։ Նախատեսել ենք նաև 2 մրցույթ։ Առաջին մրցույթը վերաբերում է «Փողի միջազգային շաբաթ»-ի խորագրին, այն է՝ «Խելացի զրույցներ փողի մասին»։ Հենց սա է լինելու մրցույթի հիմքում։ Եվ եթե մեր քաղաքացիներն, անձնական փորձից ելնելով, ունեն փողի հետ կապված պատմություններ ու կցանկանան կիսվել, ապա կարող են պատմել, տեսագրել ու տեսագրությունն ուղարկել մեզ»,-ասաց Արաքս Մանուչարյանն՝ ընդգծելով, որ պատմությունները կարող են վերաբերել զեղծարարություններին, ֆինանսական ոլորտում իրավունքների պաշտպանությանը, խնայողությունների միջոցով երազանքների իրականացմանը և այլն։ Հաջորդը մաթեմատիկայի մրցույթն է։ Առաջադրանքները, մրցույթի մանրամասներն առկա են  abcfinance.am կայքում։

Հանդիպումների քննարկումների առանցքում լինելու են անձնական ֆինանսների կառավարմանն առնչվող հարցեր, բյուջեի պլանավորում, ինչպես կառավարել եկամուտներն ու ծախսերը, խնայողությունները, ավանդները և այլն։ Արաքս Մանուչարյանը նշեց, որ առանց խնայողությունների չկա ֆինանսական բարեկեցություն։ Դա, այսպես կոչված, անվտանգության բարձիկներն են։ Քննարկումներին հատուկ ուշադրություն է դարձվում ֆինանսական խարդախություններին։ Արաքս Մանուչարյանի խոսքով՝ վերջին 5 տարվա ընթացքում խարդախությունների տեսակները գրեթե նույնն են, նոր բան չի հորինվել, պարզապես ձևերն են փոխվում։  

«Ամենահաճախ հանդիպող դեպքերից է այն,  երբ ուղարկում են հղում՝ ասելով, որ այդտեղ պետք է լրացնել անձնական տվյալները։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին երբեք որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալները։ Երբեք Կենտրոնական բանկը կամ որևէ բանկ չի զանգահարի քաղաքացուն ու գաղտնաբառ ուզի։ Ինչպես տան բանալին չեք տալիս ոչ ոքի, այնպես էլ քարտի թվերը, գաղտնաբառերը չպետք է տալ։ Գնացեք բանկ, ճշտեք, զանգահարեք բանկի պաշտոնական համարին։ Հավելյալ ճշտումները երբեք չեն խանգարի»,-ասաց Արաքս Մանուչարյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե որն է քաղաքացիների շրջանում ամենատարածված ֆինանսական սխալները՝ Արաքս Մանուչարյանը նշեց, որ բավական տարածված է հնարավորինս շատ վարկ ստանալու մոլուցքը, թեպետ մի փոքր կոտրվում է այդ միտումը։ Տարածված ֆինանսական սխալներից է նաև  խնայելու, զեղծարարությունից զերծ մնալու ցածր մակարդակը, ակտիվորեն պարտքեր կուտակելը։

Հայերեն

Հաշտության համաձայնությամբ՝ Արտաշատում գտնվող գույքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Ֆոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցը

Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ վարչապետի ելույթը ՌԴ-ում ընթացող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով նիստին

Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ

Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության

Գործնական քննության երկարացված ժամկետը կգործի նաև այն անձանց համար, որոնց 1 տարին դեռ չի լրացել. Մարանդյան

Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել