Իսրայելի զինուժը հայտնել է Իրանի սպանված հոգևոր առաջնորդի օդանավը ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ մարտի 16-ին ոչնչացրել են Իրանի սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին սպասարկող ինքնաթիռը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, այս մասին նշվում է Telegram-ում իսրայելական զինուժի հայտարարության մեջ։

Մասնավորապես նշվում է, որ «ճշգրիտ հարվածի» արդյունքում ոչնչացվել է մայրաքաղաք Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում գտնվող Խամենեիի օդանավը։ Իսրայելական կողմի տվյալներով՝ ինքնաթիռից օգտվել են ինչպես Ալի Խամենեին, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Իսրայելական կողմից հայտնել են, որ օդանավի ոչնչացումը խաթարում է Իրանի ռեժիմի ղեկավարության՝ գործողությունները համակարգելու հնարավորությունները։

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել էր փետրվարի 28-ին Իսրայելի և ԱՄՆ-ին զինված ուժերի հարձակման հետևանքով։ Այս պաշտոնում նրան փոխարինել է որդին՝ Մոջթաբա Խամենեին։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով