Իրան

Մերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմը

1 րոպեի ընթերցում

Մերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմը

Գերմանիան դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ զգուշացնելով, որ երկարատև պատերազմը լուրջ ռիսկեր է պարունակում Եվրոպայի անվտանգության և տնտեսական շահերի համար։

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Իրանում պատերազմը դադարեցնելու համար և օգտագործում ենք բոլոր դիվանագիտական ​​ուղիները։ Հույս ունենք գտնել պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելու ուղիներ, քանի որ այն ոչ մեկի համար անհրաժեշտ չէ և շատերին տնտեսական վնաս է հասցնում, այդ թվում նաև մեզ», - հավելել Գերմանիայի կանցլերը։

Մերցը ելույթ է ունեցել իր նորվեգացի ու կանադացի գործընկերների հետ մամուլի ասուլիսում՝ Նորվեգիայի գլխավորությամբ անցկացվող «Սառը արձագանք» ձմեռային զորավարժությունների շրջանակում։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում