Թուրքիա

Ադրբեջանը դատապարտել է Իրանին «Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու» համար

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը դատապարտել է Իրանին «Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու» համար

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Իրանին «Թուրքիայի տարածքի վրա հերթական հրթիռային հարձակման» համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն խստորեն դատապարտել է «Թուրքիայի տարածքի վրա հերթական հրթիռային հարձակումը»՝ այն համարելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նման գործողությունները համարել է «անընդունելի և ուղղակի սպառնալիք տարածաշրջանային կայունությանը»։ 

Ավելի վաղ՝ մարտի 13-ին, Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մուտք գործած բալիստիկ հրթիռը վնասազերծվել է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։ 

Թուրքիան Իրանի կողմից մեկական հրթիռի արձակման մասին էր հայտնել նաև մարտի 4-ին և 9-ին։ 

Իրանը հերքել է առնչությունը այդ միջադեպերին։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում