ՀՑԹԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը

4 րոպեի ընթերցում

Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թանգարան–ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում ընդունվել է որոշում՝ Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին նշանակել Հրաչյա Թաշչյանին։

Վերջինս 2026 թվականի մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։

Հրաչյա Թաշչյանը ծնվել է 1964 թվականին Երևանում:  

1986-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստի-տուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը:

Մինչև 1994 թվականն աշխատել է «Երևաննախագիծ» հաստատությունում` որպես ինժեներ-նախագծող:  

1994-ին աշխատանքի է ընդունվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

1995-1997 թվականներին ուսանել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Մոսկվայի դիվանագիտական ակադեմիայում, ստացել է միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում։  

ՀՀ ԱԳՆ համակարգում տարբեր տարիների բաժնի վարիչի և խորհրդականի պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների, Քաղաքական ծրագրավորման, Ռազմաքաղաքական հարցերի, Եվրոպայի երկրների և Ամերիկյան երկրների վարչություններում։

Խորհրդականի և դեսպանորդի պաշտոններում աշխատել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում (Բրյուսել, 2001-2003), ՄԱԿ-ում ՀՀ առաքելությունում (Նյու Յորք, 2005-2009 ) և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում (Վաշինգտոն, 2014-2018):  

Դիվանագիտական կարիերայի ընթացքում զբաղեցրել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (2009-2014), ՀՀ վարչապետի օգնականի (2018-2020) և ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (2021-2022) պաշտոնները:  

2023 թվականից քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններին առնչվող առար-կաներ է դասավանդում է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում և Երևանի «Գլաձոր» համալսարանում:

2012-ին ստացել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:  

2025-ին հրապարակել է «Մեր անհաջաղության պատճառների և մարտահրավերների մասին» գիրքը։  

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ 

Հայաստան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատման դիմում գրել է. իրավական ակտ դեռ չկա

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատման դիմում է գրել։ 

Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Էդիտա Գզոյանին անձամբ է խնդրել աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։

Հայաստան

Նիկոլ Փաշինյանն անձամբ է խնդրել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենին աշխատանքից ազատման դիմում գրել․ վարչապետը պարզաբանել է պատճառը

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ  ցուցումի պատճառ է հանդիսացել այն, որ Էդիտա Գզոյանը  ԱՄՆ փոխնախագահ  Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի ընթացքում նրա հետ զրույցում հիշատակել է արցախյան հիմնահարցն ու թեմայի վերաբերյալ գիրք նվիրել։ Վարչապետն այդ քայլն անվանել է սադրիչ։

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան