Թուրքիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի համակարգերը իր օդային տարածքում վնասազերծել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մուտք գործած բալիստիկ հրթիռը վնասազերծվել է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրթիռային սպառնալիքը ոչնչացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։

Նշվում է, որ հրթիռի որոշ բեկորներ ընկել են Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Գազիանթեփ նահանգում՝ բաց տարածքներում։ Դեպքի հետևանքով զոհեր կամ տուժածներ չեն գրանցվել։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ Անկարան մեծ կարևորություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը, սակայն երկրի տարածքի և օդային տարածքի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի դեպքում անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն վճռականորեն և առանց հապաղման։

Նշվում է նաև, որ վերջին օրերին տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում Թուրքիան շարունակում է սերտ համակարգված համագործակցությունը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ՝ անվտանգության ապահովման նպատակով։

Հայերեն العربية English Español فارسی

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը