Սևանի ավագանին ի գիտություն է ընդունել համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում ընտրված առաջարկները

2 րոպեի ընթերցում

Կայացել է  Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 2-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  

նիստի օրակարագում ընդգրկված հարցերի հաստատումից հետո դրանք ներկայացվել են Սևան համայնքի ղեկավարի և ոլորտային պատասխանատուների կողմից:

Սևան համայնքի ավագանին հաստատել է  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2026 թվականի ամենամյա ծրագիրը, « ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 148-ն որոշման մեջ կատարված փոփոխությունները, Սևան համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանի  լրամշակված տարբերակը: Համայնքի ավագանին ի գիտություն է ընդունել Սևան համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում ընտրված առաջարկները:

Համապատասխան որոշումներով սահմանվել են Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով վաճառքի մեկնարկային գները, հաստատվել  Սևան համայնքի կողմից 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին համայնքային սեփականություն հանդիսացող օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը:

Ներկայացված մյուս հարցերը ևս համապատասխան որոշումներով հաստատվել են քվեարկությամբ։

Ավագանու նիստի ընթացքում քննարկվել են համայնքի ավագանուն հասցեագրված դիմումները, զեկուցագրերը, որոնց մի մասը ստացել է սպառիչ պատասխան, որոշ դիմումներ էլ լրացուցիչ կքննարկվեն խմբակցություններում:  

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը