Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվում են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարի նախաձեռնությամբ և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ նախարարության և մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետները հանդիպումներ են ունենում Գեղարքունիքի մարզի համայնքներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,

առաջին հանդիպումը կայացել է Վարդենիս և Մարտունի համայնքներում, որոնց մասնակցել են  համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, պատասխանատու աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ֆերմերներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացմամբ հետաքրքրված անձինք։

Հանդիպումների ընթացքում Էկոնոմիկայի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերի բովանդակությունը, այդ ծրագրերից օգտվելու դեպքում պետության և մասնավոր տնտեսությունների անելիքները, ներդրումների պայմանները, խոսել ծրագրերի արդյունավետության մասին և պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը