Թուրքիա

Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի կենտրոնական հատվածում մարտի 13-ի վաղ առավոտյան 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությանը (AFAD)։

Տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թոքաթ նահանգի Նիքսար քաղաքում։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:35-ին։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 6,4 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարակից մի շարք նահանգներում, ինչի հետևանքով բնակիչների մի մասը լքել է տները և դուրս եկել փողոցներ։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Թուրքիան գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, ինչի պատճառով երկրում հաճախ են գրանցվում տարբեր ուժգնության երկրաշարժեր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում