Հայաստան

ՊԵԿ նախագահն Ուզբեկստանում մասնակցում է ԱՄՀ հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովին

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահն Ուզբեկստանում մասնակցում է ԱՄՀ հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի (CCAM) հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Համաժողովը անդամ երկրների հարկային մարմինների ղեկավարներին հնարավորություն է տալիս ձևավորելու համատեղ մոտեցումներ հարկային վարչարարության բարելավման և բյուջետային եկամուտների հավաքագրման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Միաժամանակ այն մասնակից երկրների համար հարթակ է՝ գործնական գիտելիքների փոխանակման և համագործակցության ամրապնդման համար։

Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում մասնակից երկրները քննարկելու են ստվերային տնտեսության կառավարման, տրանսֆերային գնագոյացման, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարությունների համագործակցության ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման միջազգային լավագույն փորձը։ Քննարկումների նպատակն է խթանել հարկային վարչարարության արդյունավետությունը և թափանցիկությունը, ինչպես նաև բարձրացնել հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում