Բանգլադեշը ռուսական նավթ գնելու թույլտվություն է խնդրել ԱՄՆ-ից

1 րոպեի ընթերցում

Բանգլադեշի իշխանություններն ամերիկյան կողմից թույլտվություն են խնդրել Ռուսաստանից նավթ գնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 12-ին հաղորդել է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով, Բանգլադեշի ֆինանսների նախարար Ամիր Չոուդհուրին համապատասխան խնդրանքը ներկայացրել է Դաքքայում ԱՄՆ-ի դեսպան Բրենթ Քրիստենսենի հետ մարտի 11-ին կայացած հանդիպման ժամանակ։

Գործակալությունը նշում է, որ Բանգլադեշը մեծապես կախված է Մերձավոր Արևելքից նավթի ներմուծումից։ Իսկ տարածաշրջանում պատերազմի բռնկումից ի վեր նավթի մատակարարումները խաթարվել են։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է մեղմացնել մի շարք երկրների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կապված են նավթի հետ։ Նրա խոսքով, դա կօգնի կարգավորել նավթի գների աճը, որը պայմանավորված է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությամբ։

Հայերեն Русский

ՍԱՏՄ-ն ուսումնասիրում է մրգերի վրա միջատասպան միջոց կիրառելու ենթադրյալ դեպքը

Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Մայիսի 10-ից ՀՀ տարբեր համակարգեր, այդ թվում՝ ԿԸՀ-ի համակարգը, ենթարկվել են կիբեռհարձակումների, ԿԸՀ նախագահ

Իրանում մեկնարկել են «Ջան Ֆադա» լայնածավալ զորավարժությունները՝ 313 000 մարդու մասնակցությամբ

Երկրագնդի վրա սովի մատնված մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի

Բնակչության կյանքի միջին տևողության երկարացման և կյանքի որակի բարելավման գործում բուժքույրերի դերն անգնահատելի է․ Անահիտ Ավանեսյան

Երևանում մեկնարկել է Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը

Ղազարյանն առաջարկում է արգելել վերջին երկու տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին

«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն