Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 12-ի առավոտյան Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն յոթ և վիրավորվել 21 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ լուսաբացին հարվածներ են հասցվել նաև Լիբանանի հարավում գտնվող Կանա, Նակուրա և Տայբե բնակավայրերին։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ»-ի տեղակայման վայրերին։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են նաև, որ մարտի 11-ին հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի 10 թիրախի։

Արմատական «Հեզբոլլահ» շարժումն իր հերթին հայտարարել է, որ գիշերը հարձակումներ է իրականացրել իսրայելական զորքերի և բազաների վրա

Հայտարարության համաձայն՝ թիրախավորվել են Յաարա զորանոցը, ինչպես նաև հրթիռային հարձակումներ են իրականացվել Բեյթ Լիդ բազայի, Թել Ավիվի մոտ գտնվող Գլիլոտ բազայի և Հայֆայի մոտ գտնվող Ատլիտ բազայի վրա։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ նաև հրետանային կրակ է բացել հարավային Լիբանանում գտնվող իսրայելական զորքերի վրա և ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի Նահարիա բնակավայրի ուղղությամբ։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 570 մարդ, իսկ վիրավորվել՝ 1444-ը։

Հայերեն English Русский

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ