Մերձավոր Արևելք

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 570-ի

1 րոպեի ընթերցում

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 570-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 570 մարդ, վիրավորվել՝ 1444-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Նախարարությունը տեղեկացրել է, որ զոհերից 45-ը՝ կանայք  են, 86-ը՝ երեխաներ։ Զոհերի թվում կան նաև առողջապահական ոլորտի աշխատակիցներ։

Նախարարությունը նշել է, որ մարտի 10-ին զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 131-ը։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ուժերի նախաձեռնած պատերազմից հետո Իսրայելը սկսել է նաև հարվածներ հասցնել Լիբանանին։ Իսրայելական կողմը պատճառաբանում է այն Լիբանանում իրանամետ «Հեզբոլլահ» զինված արմատական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում