Մերձավոր Արևելք

Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնին. կան վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնին. կան վիրավորներ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 11-ի առավոտյան մայրաքաղաք Բեյրութի կենտրոնական հատվածում բնակելի շինության վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Հարձակումն իրականացվել է առանց նախազգուշացման։ Հայտնի չէ, թե ում է փորձել թիրախավորել իսրայելական կողմը։

Իսրայելական զինուժի հարվածը երկրորդն է կենտրոնական Բեյրութում վերջին մոտ մեկ շաբաթվա ընթացքում։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ուժերի նախաձեռնած պատերազմից հետո Իսրայելը սկսել է նաև հարվածներ հասցնել Լիբանանին։ Իսրայելական կողմը պատճառաբանում է այն Լիբանանում իրանամետ «Հեզբոլլահ» զինված արմատական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։

Լիբանանը հայտնել է, որ մարտի սկզբից ի վեր Իսրայելի կողմից հարձակումների հետևանքով երկրում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում